Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործով տուժողները կբողոքարկե՞ն դատավճիռը

Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ հավանական է` տուժողները բողոքարկեն այսօրվա դատավճիռը. «Բողոք կբերվի, թե ոչ կորոշվի մոտակա 10-15 օրվա ընթացքում, պետք է կողմերի հետ քննարկվի»,- նշեց փաստաբանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության չառավ տուժող կողմի ներկայացուցչի քաղհայցը` փաստաբանը նշեց. «Դատավոր կա քննության է առնում, մեկ այլ դատավոր էլ քննության չի առնում: Հստակ պրակտիկա այս մասով չկա»:

Հիշեցնենք` Ռուբեն Բալոյանը 2014թ. դեկտեմբերի 17-ին քաղհայցով էր հանդես եկել, որով պահանջվում էր Վարդան Պետրոսյանից հօգուտ տուժողների բռնագանձել 12 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով գումար:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել