Վարդան Պետրոսյանին անհապաղ ազատ արձակելու մասին պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը մերժվելուց հետո, նա միջնորդում է փոխել դատավորին:
Նրա կարծիքով` առաջին դատական նիստը դատավոր Վաղինակ Մկրտչյանը պետք է հետաձգեր առանց կողմերի կարծիքը հարցնելու`ինքնուրույնաբար, քանի որ օրենքի պահանջն է` առանց պաշտպանի քրեական գործերով նիստ չի կարող տեղի ունենալ:
Նա նշեց, որ անթույլատրելի էր դատավորի այն որոշումը, որով իրենց կողմից դատարան հրավիրված թարգմանչին չթույլատրվեց ներգրավվել գործում: Այն, որ նախորդ դատական նիստի ժամանակ տուժող Հայկ Հակոբյանը վիրավորել է Նիկոլայ Բաղդասարյանին «ուռոդ» անվանելով` դա ևս, ըստ պաշտպանի, պետք է պատշաճ իրավական արձագանքի արժանանար դատավորի կողմից, որը չի եղել: Այս և այլ փաստարկներ վկայակոչելով` նա միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել:
Աշխատանքային օրվա ավարտի կապակցույթամբ` միջնորդության վերաբերյալ կողմերը կարծիքներ կհայտնեն հաջորդ դատական նիստի ժամանակ` ապրիլի 4-ին:
Իրավաբան.net