Էրեբունի բժշկական կենտրոն ընդունվելու պահին Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության նկարագրի մեջ նման նշում է կատարել բժիշկը և նույն նախադասության մեջ այլ երանգի գրիչով երկու հարցական դրել, ապա ավելացրել` վրայից ալկոհոլի հոտ է գալիս: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Նա մտահոգ է, որ Էրեբունի բժշկական կենտրոնում որևէ հետազոտություն չեն անցկացրել պարզելու` արդյո՞ք հիվանդանոց ընդունվելու պահին Վարդան Պետրոսյանը սթափ է եղել, թե` ոչ: Նրա համար անհասկանալ է բժշկի տված ցուցմունքը քննիչին:
«Քննիչը հարց է տվել, թե ինչի համար եք գրել, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում, բժիշկը պատասխանել է, որ կատակ էր անում, դրա համար էլ գրել է, որ գտնվում է ալկոհոլ օգտագործած վիճակում: Էս էլ մեր բժիշկների դիրքորոշումը»,- զարմացած նշեց Ռուբեն Բալոյանը:
Հակառակ Էրեբունի բժշկական կենտրոնի բժշկի գրառման` մինչ Էրեբունի բժշկական կենտրոնն տեղափոխվելը, Եղվարդի բժշկական կենտրոնում արձանագրել են` Վարդան Պետրոսյանը սթափ վիճակում է:
Եվս մեկ մտահոգող հանգամանք կա պաշտպանի համար:
Մանրամասները դիտեք «Իրավական շաբաթ»-ի 4-րդ թողարկման ժամանակ:
Լուսանկարում փաստաբան Ռուբեն Բալոյանն է