Վարդան Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով` դատախազը երեկ հաստատել է մեղադրական եզրակացությունը, և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր: Գործը կքննի դատավոր Վաղինակ Մկրտչյանը:
Լուսանկարը` dataran.am-ի