Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործով երկու ընթերակաների առեղծվածը

Վարդան Պետրոսյանի գործով երկու ընթերականերից մեկն ընդհանրապես անհայտ է, թե ով է, իսկ երկրորդի ստորագրությունը պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Ընթերական քրեական գործով չշահագրգռված` Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները: Այսօր դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկել ընթերակա  Գրիշա Գասպարյանի ստորագրությունը։ Փաստաբանները անհիմն համարեցին դատարանի որոշումը։ Ստորև ներկայացնում ենք այդ ստորագրությունը։ Ներքևի հատվածում՝ արձանագրության մեջ տեղ գտած ստորագրությունն է, իսկ վերին հատվածում՝ դատարանում արված ստորագրությունը։

Verj logo copy

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել