Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննիչի միջնորդությամբ որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանավորումը:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ՃՏՊ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում` BMW -ի վարորդ, դերասան Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: