Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դեպքի վայրի զննությանը մասնակցել է մի մարդ, ում անուն, ազգանուն, հայրանունով մարդ Հայաստանում չկա. Նիկոլայ Բաղդասարյան

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդում է 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից հետո քննիչ Հայկ Հակոբյանի կողմից կատարված դեպքի վայրի զննություն կատարելու մասին արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչել:

Ըստ նրա՝ նման հիմնավորումներից մեկն այն է, որ դեպքի վայրի զննությանը ներկա գտնված և փաստաթղթի տակ ստորագրած ընթերակա Վազգեն Գարեգինի Կարապետյան անուն, ազգանուն, հայրանունով մարդ, որն ապրում է Կոտայքի մարզի Զորավան գյուղում, Հայաստանում չկա:

Դատախազ Արթուր Սարգսյանի կարծիքով՝ այդ հիմնավորմամբ ամբողջ ապացույցն անթույլատրելի ճանաչելը ճիշտ չէ: Ըստ նրա՝ հնարավոր է անձնագիր չունեցող անձը ներկայացել է այդ տվյալներով: Նա նշեց, որ այլ ընթերակաների դատարանում հարցաքննելով գուցե հնարավոր կլինի պարզել այդ ընթերականի ով լինելը: Նա միաժամանակ խնդրեց ժամանակ տրամադրել, որպեսզի ինքը ևս կարողանա պարզել՝ նման տվյալներով անձ կա Հայաստանում, թե՝ ոչ:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտնեց, որ իրենք ևս կփորձեն այդ ընթերակայի վերաբերյալ տվյալներ ճշտել: Նա խնդրեց հետաձգել միջնորդության քննությունը:

Դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել մինչև կոնկրետ միջնորդության վերաբերյալ էական հանգամանքների պարզումը:

Դատարանը շարունակում է հետազոտել գործով մյուս ապացույցները:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել