Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝  Եղվարդ) Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրած դատավոր Յուրի Բաղդասարյանը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝  դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:
 
Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին հարցրեց, թե ինչո՞ւ դատավորը չի հրապարակում որոշման պատճառաբանական մասը: Փաստաբանի հարցին դեռ պատասխան չի հնչել: Դատական նիստը շարունակվում է:
 
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքարկում է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշումը:
Ըստ պաշտպանական կողմի վարկածի` դատավորը, նախքան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում կայացնելը, քննիչից էլեկտրոնային եղանակով ստացել է միջնորդությունը և աշխատել այդ նույն տեսքի վրա. Դատարանի որոշման և քննիչի միջնորդության տեքստի մեջ կրկնվում են նույն տառասխալները, ավելի թողնված պրաբելներն ու կետադրական սխալները:
 
Նախորդ դատական նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ փոխվելու է  գործով դատախազ Արմեն Առաքելյանը. նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել