Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վարդան Պետրոսյանի դատական գործը:
Այսօրվա նիստին պաշտպանական կողմը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացրեց դատարանին, որոնցում մասնագետների կողմից կարծիք է հայտնվում` դեպքի վայրի զննության առնչությամբ: Կողմը խնդրեց դատարանին ներկայացված փաստաթղթերը կցել քրեական գործին և հետազոտել դրանք:
Վարդան Պետրոսյանի պաշտպաններից Սամվել Ջաղինյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ հոկտեմբերի 20-ին կատարված դեպքի վայրի զննության քննչական գործողությունները խախտումներով են իրականացվել. «Դատարան ներկայացված փաստաթղթերում առկա է նաև մասնագետի կարծիքը, որը համադրել է դեպքի վայրի զննության հատակագիծը: Մասնագետն նշել է, որ կա հակասություն քննիչի գրածի և զննության մեջ գոյություն ունեցող իրավիճակների միջև»:
Փաստաթղթերին ծանոթանալու համար դատարանը ժամանակ տվեց կողմերին, դատական գործի քննությունը տեղափոխվեց հաջորդ շաբաթ: