Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանի գործով քննիչը նշանակվել է քննչական խմբի ղեկավար. պաշտպանը զարմացած է

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարդան Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավարին նշանակել են նույն քննիչին` Հայկ Հակոբյանին, որը որպես քննիչ քրեական գործի քննության ժամանակ խախտել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր այն նորմերը, որոնք տեսականորեն այդ գործը քննող քննիչը կարող էր խախտել: Հետաքրքիր մոտեցում է, եթե օրենք խախտող քննիչին, մեր մոտ քննչական խմբի ղեկավար են նշանակում, ապա օրենքը չխախտող քննիչին ինչ են անում ….»

Նշենք, որ ըստ «Քրեական դատավարության օրենսգրքի»` գործի բարդության կամ նրա ծավալի մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչի, որի մասին նշվում է գործի հարուցման վերաբերյալ որոշման մեջ կամ կայացվում է առանձին որոշում: Այդ մասին իրավունք ունի որոշում կայացնել քննչական բաժնի պետը: Որոշման մեջ պետք է նշվեն բոլոր քննիչները, որոնց հանձնարարվում է նախաքննության կատարումը, այդ թվում` խմբի ղեկավար քննիչը, որը գործն ընդունում է իր վարույթ և ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները: Կասկածյալը, մեղադրյալը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները պետք է ծանոթացվեն քննիչների խմբի կողմից քննությունը կատարելու մասին որոշմանը, և նրանց պարզաբանվում է ցանկացած քննիչին բացարկ հայտնելու նրանց իրավունքը:

 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել