Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ոստիկանությունը պատասխանել է Վարդան Պետրոսյանի պաշտպանին

Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանին ոստիկանությունը կարգապահական պատասխանատվության չի ենթարկելու: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինս վրդովված էր ոստիկանության պատասխանից, քանի որ ըստ նրա` նոյեմբերի 6-ին, ժամը 15:00, երբ ձերբակալել են Վարդան Պետրոսյանին, քննիչը ներկա չի եղել և քննչական գործողություններ չի իրականացրել, որևէ մեկը Վարդան Պետրոսյանին չի բացատրել, թե ինչի մեջ է նա մեղադրվում:

«Մենք պնդում ենք, որ քննիչը այդ ժամանակ Վարդան Պետրոսյանի հետ որևէ քննչական գործողություն չի իրականացրել, քանի որ այնտեղ չի եղել: Վարդան Պետրոսյանն այդ մասին բացատրություն է տվել նաև Հատուկ քննչական ծառայությունում: Փաստաթուղթը մեզ փոխանցել են ոստիկանները: Որևէ մեկը Վարդան Պետրոսյանին չի բացատրել, թե նա ինչի մեջ է կասկածվում: Հիվանդանոցում ներկա են եղել լրագրողներ, բժիշկներ, պաշտպանյալիս հարազատները, և նրանք նույնպես կարող են փաստել դրա մասին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ոստիկանությունը պատասխանել է, որ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու ժամանակ քննիչի կողմից կազմվել է արձանագրություն, բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները: «Թող վերցնեն քննիչի հեռախոսի վերծանումը և ճշտեն` ինքն այդ պահին գտնվել է Եղվարդ քաղաքո՞ւմ, թե՝ Երևանում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ ՀՔԾ-ում քննիչ Հայկ Հակոբյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս գրություն է ուղարկել ՀՔԾ` նշելով, որ քննիչի գործողություններում հանցակազմ կա:

 

Նունե Հովսեփյան

Լուսանկարը` hetq.am

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել