Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Տեղի ունեցածից հետո Վարդան Պետրոսյանը հրաժարվում է պատասխանել տուժող կողմի ներկայացուցչի հարցերին

«Վերջին դատական նիստից հետո տուժած կողմի ներկայացուցիչ Բալոյանը դատարանի դահլիճից դուրս հարձակվել է իմ պաշտպանի վրա, անպատվել է նրան փողոցային անվայել խոսքերով, ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ»,- այս մասին այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտարարել է Վարդան Պետրոսյանը:

Փաստաբանի այդ քայլն ամբաստանյալը որակեց որպես սադրիչ գործողություն, որն ունի մի նպատակ. «Ամեն ինչ անել խաթարելու համար այն քայլերը, որոնք արվում են հաշտության եզրեր գտնելու համար: Ես հրաժարվում եմ ճանաչել դատարանում իրավական հարաբերությունները փողոցային մակարդակի իջեցնող մասնագետին և նրան չեմ ճանաչում որպես իրավաբան-փաստաբան: Այսուհետ հրաժարվելու եմ նրա կողմից դեպի ինձ հնչեցված որևէ հարցին պատասխանելուց»:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի հայտարարությունից հետո նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հանդես եկավ միջնորդությամբ: Միջնորդության բովանդակությունն առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել