Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Սթրես» կենտրոնում Վարդան Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակում է

Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված Վարդան Պետրոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սթրես» կենտրոնում  ձերբակալվածի կարգավիճակում է: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա հայտնեց, որ ոստիկանները 72 ժամ հսկելու են Վարդան Պետրոսյանի հիվանդասենյակը:

Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի` ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի: Ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրվի կամ ազատ արձակվի: Ընդ որում` ձերբակալումից ազատված անձը չի կարող կրկին ձերբակալվել նույն կասկածանքով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ՃՏՊ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում` BMW -ի վարորդ, դերասան Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:    

 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել