Ոստիկանությունն այսօր Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս տեղեկատվությունը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Քիչ հետո հայտնի կդառնա դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ՃՏՊ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում` BMW -ի վարորդ, դերասան Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը` Hetq.am-ի