Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանից պահանջում են հանցագործությամբ պատճառված վնասը հատուցել

Վարդան Պետրոսյանի գործով տուժողների իրավահաջորդներն ու տուժողները քաղաքացիական հայց են ներկայացրել՝ ընդդեմ դերասանի: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ օգոստոսի 31-ին, հայցվորները պահանջում են հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Նախագահող դատավորն է Տաթևիկ Ստեփանյան, որպես հայցի ապահովման միջոց մասնակի բավարարվել է պատասխանողի, այսինքն՝ Վարդան Պետրոսյանի գույքի վրա արգելք դնելը:

Հոկտեմբերի 7-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին առաջին ատյանի դատարանը 2015թ. հունվարի 29-ին դատապարտել էր ազատազրկման 5 տարի ժամկետով՝ զրկելով նրան վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Մեղադրող դատախազն ու տուժողների իրավահաջորդները վերաքննիչ և վճռաբեկ բողոք էին բերել՝ պատժի և քաղհայցի մասով, սակայն դատարանները առաջին ատյանի դատավճիռը թողել էին անփոփոխ:

Հայցվորների փաստաբան Ռուբեն Բալոյանը պահանջում էր փոխհատուցել տուժողներից մի քանիսի բուժման ծախսերը, ինչպես նաև փաստաբանի վարձավճարի գումարը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել