Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդահանուր իրավասության դատարանում` դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Վարդան Պետրոսյանի գործով դատաքննության փուլը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ: Այս պահին ճառով է հանդես գալիս մեղադրող Արթուր Սարգսյանը:
Նա արձանագրեց, որ վթարից հետո տարբեր անձիք, այդ թվում` որոշ իրավաբաններ հասան նրան, որ տուժողների և ամբաստանյալի ընտանիքների միջև թշնամանք առաջանա:
Մեղադրող Արթուր Սարգսյանն իր պաշտպանական ճառում ասաց, որ փորձաքննությամբ հիմնավորվել է` վթարի պահին Նիվա մակնիշի ավտոմեքենայի փոխանցման տուփը հետընթաց դիրքում է գտնվել, իսկ ավտոմեքենան արգելակված վիճակում. «Պետրոսյանը դեռևս հեռվից նկատել է, որ Նիվայի հետընթաց լույսերը վառվում է, և վտանգ է տեսել, այս հանգամանքը վկայում է նաև վկա Արթուր Հակոբյանի ցուցմունքները, որ նա ցանկանում էր հետընթաց կատարել, սակայն տեսնելով արագընթաց եկող մեքենային արգելակել է»,- ասաց մեղադրողը:
Նա նաև հերքեց պաշտպանական կողմի կազմած մոդելավորումները` նշելով, որ հետազոտված ապացույցներով հիմնավորված են համարվում:
Դատախազն ասաց. «Պաշտպանական կողմը նաև շատ է վիճարկում 2013թ. հոկտեմբերի 20-ին կատաված դեպքի վայրի զիննության արձանագրության թույլատվությունը, պատճառաբանելով, որ այն կատարվել է խախտումներով: Միգուցե, խախտումներով, ոչ լրիվությամբ, բայց դա դեռևս չի նշանակում, որ այդ խախտումները էական են: Ընդունելով որ եղել են թերություններ ու անճշտությունները, դրանք ինքնին չեն ազդում գործին»:
Արթուր Սարգսյանը նաև հավելեց. «Գտնում եմ` այս պարագայում գործ ունենք ինքնավստահությամբ առաջացած անզգուշության հետ, դեպքը ողբերգական է ամեն հարցում: Զոհվել են երկու ընտանիքի միակ արու զավակները, առողջական վնաս է պատճառվել ընտանիքների չորս անդամներին: Պատիժ պետք է նշանակվի ոչ միայն երկու անձանց մահվան, այլ նաև չորս անձանց ծանր առողջական վնասվածքներ հասցնելու մեղքով»:
Մեղմացնող հանգամանք մեղադրողը խնդրեց դիտարկել այն, որ Վարդան Պետրոսյանը փորձել է հաշտեցման գնալ: Այդուհանդերձ իր ճառում միջնորդեց Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված հոդվածով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
Այնուհետև ճառով հանդես եկավ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը: Նա Վարդան Պետրոսյանի ցուցմունքները մեքենաների բախման դրվագով անարժանահավատ համարեց. «Քրեական գործի ողջ ապացույցներով հիմնավորվեց, որ Վարդան Պետրոսյանի կողմից «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան ոչ պատշաճ կառավարելու հանգամանքը»:
Այսօրվա դատական նիստին Վարդան Պետրոսյանի իրավունքների պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանական ճառով պետք է հանդես գա նաև ամբաստանյալի ֆրանսիացի փաստաբանը: Նա խնդրեց հետաձգել դատական նիստը: Կողմերի հետ համաձայնեցնելով` դատավորը հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 23-ին:
Գևորգ Թոսունյան
Լուսանկարներն ու տեսանյութը հեղինակի