«Ես դիմել եմ մարդու իրավունքների հանձնակատարին եվրոպայում և ներկայացրել դատարանի կողմից կատարված ապօրինությունները»,-
Նա նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք. «Ես դիմել եմ նաև ՄԻՊ-ին և ներկայացրել այն փաստեր, որոնք ապացուցում են, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվել է անմարդկային վերաբերմունք: Նրա առողջական վիճակը չի ներում, որպեսզի վերջինս ներգրավվի դատավարական գործողությունների, բայց նրան ներգրավել են»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու պաշտպանի բողոքը: