Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց վթարի 3D մոդելավորված տարբերակը: Այն իրականացվել է Սլովակիայի Հանրապետության դատական փորձաքննությունների ինստիտուտի տնօրեն, վթարների հետազոտության և վերլուծության եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ գծով պրոֆեսոր Գուստավ Կասանիցկի կողմից: Նա ասուլիսի ժամանակ մի քանի հարցերի վերաբերյալ Skype-ի միջոցով պարզաբանում ներկայացրեց` նշելով, որ ոստիկանությունը դեպքի վայրում ճիշտ չի աշխատել:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: