Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու բողոքի դռնփակ քննությունը:
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` դատական նիստի ժամանակ նշել է, որ «Քրեական դատավարության օրենսգրքով» նախատեսված որևէ հիմք չի մատնշել առաջին ատյանի դատարանը կալանավորման որոշում կայացնելու ժամանակ:
Պաշտպանի այն հարցին, թե ինչ հիմքով է Վարդան Պետրոսյանը կալանավորվել, դատախազը որևէ հիմք չի ներկայացրել, միայն ասել է, որ դատարանի որոշումն օրինական է եղել:
Դատական նիստի ժամանակ դատարանը պահանջել է, որ դատական նիստի ժամանակ ներկայացվեն այն երաշխավորական նամակները, որոնք ներկայացվել են վարույթն իրականացվող մարմնին:
Նիկոլայ Բաղդասարյանի փոխացմամբ` մոտ 10.000 ստորագրություններ են հավաքվել տարբեր կարզմակերպություններից և անհատներից, նաև դատարանին տարբեր անձինք նամակներ են ուղարկել, որպեսզի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխվի:
«Դատարանը հակված է բավարարելու մեր բողոքը»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլայ Բաղդասարյան` հավելելով, որ շուտով կհրապարակվի որոշումը:
Լուսանկարը` Hetq.am-ի