Վարդան Պետրոսյանի կալանավորման որոշումը դեռ չհրապարակված ոստիկանությունը դատարան էր ուղարկել ոստիկանների ջոկատ՝ դատարանի որոշման կատարումն ապահովվելու համար: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Խոսքելով առաջիկա քայլերի մասին՝ պաշտպանը փոխանցնեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանավորման որոշման դեմ, միջնորդություն է ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանին՝ արձանագրելով գործում եղած բոլոր խախտումները, դիմում է ներկայացնելու ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի վարույթ հարուցվի քննիչի կատարած ապօրինությունները բացահայտելու համար, խախտումների վերաբերյալ գրություններ է ներկայացնելու միջազգային կազմակերպություններին ապօրինությունների մասին:
Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել նորից լուսանկարելու դեպքի վայրը, քանի որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք առաջ ենթադրություններ էին, իսկ հիմա՝ հաստատված փաստեր:
Շուտով հանրությունը հնարավորություն կունենա դիտելու վթարը 3D մոդելավորված տարբերակով:
Իրավաբան.net