Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Եկել եք, որ կռիվ անե՞ք դատարանի հետ. Վարդան Պետրոսյանի գործ

Այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով որպես ընթերակա հանդես եկող Գրիշա Գասպարյանը:

Վկայի հարցաքննության ընթացքում դատարանը հանեց ամբաստանյալի պաշտպան Սամվել Ջաղինյանի այն հարցերը, որոնք վերաբերում էին վկայի հեռախոսահամարի տրամադրմանը, ինչը փաստաբանը համարեց անընդունելի: Նա պնդեց, որ դատավորը միտումնավոր հանում է, իր տեսանկյունից, առանցքային հարցերը. «Ես ուզելու եմ վկայի հեռախոսահամարը, որպեսզի դրա միջոցով պարզենք, թե դեպքի վայրի ժամանակ, որտեղ է գտնվել քաղաքացին: Գնահատում եմ ձեր գործողությունները՝ հարցը հանելը, կողմնակալ»,- շեշտեց պաշտպանը՝ կասկածի տակ դնելով վկայի ցուցմունքը: Փաստաբանի առարկության ընթացքում լեզվակռիվ տեղի ունեցավ դատավորի միջև. «Եկել եք, որ կռիվ անե՞ք դատարանի հետ»,- ասաց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:

Հարցաքննության ընթացքում պարզ դարձավ, որ քննիչը դեպքի վայրում չի բացատրել նրան իր իրավունքները. «Ասին արի որպես ընթերակա մասնակցի, ասիկ ախպոր պես, չեմ ուզում»: Բացի այդ, վկան փոխանցեց, որ արձանագրությանը ծանոթ չէ, այն չի կարդացել, քանի որ տեսողության հետ խնդիրներ ունի, սակայն հարցաքննության ավարտին դատարանը վկային ցույց տվեց արձանագրության հատվածը, նա ընթերցեց:

Մինչ այդ, ընդհանուր պատկերին ծանոթ լինելու համար փաստաբանը հետաքրքրվեց, թե երբ ու որ ժամին է վկան մեկնել տուն, վկան փորձեց պատասխանել, սակայն դատավորը հանեց հարցերը. «Այ մարդ նենց հարց են տալիս, կարող ա ասեն կնգադ հետ քնել ես, թե չէ»,- զայրացած հայտարարեց վկան:

Բացի այս վկայից, դատարանում հարցաքննվեց նաև Ոստիկանության տեսուչ, լեյտենանտ Աշոտ Կարապետյանը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը փորձեց մանրամասներ ճշտել դեպքի վայրի զննության արձանագրության հետ կապված, մասնավորապես հետքերի և առկա հեղուկի առնչությամբ, սակայն դատավորը հարցերը հանեց: Վկան նաև անդրադարձավ ընթերականների առկայությանը՝ նշելով, որ դեպքի վայրում եղել է երկու ընթերակա:
Գհործի քննությունը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել