Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին Իրավաբան.net կայքին հաղորդեց փաստաբանը՝ հավելելով, որ բողոքը բերվել է Վարդան Պետրոսյանի պատժի և քաղհայցի մասով:
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել է 5 տարի ազատազրկման, դատարանը քննության չի առել տուժող կողմի ներկայացուցչի քաղհայցը, որով Ռուբեն Բալոյանը խնդրել էր ամբաստանյալից բռնագանձել 12 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով գումար:
Վերաքննիչ բողոք՝ պատժի մասով, փետրվարի 24-ին բերել է նաև մեղադրող կողմը: