Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Եթե չփոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը. մանրամասնում է Ստյոպա Սաֆարյանը

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի պաշտան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը՝ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Դատարանի դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև «Ժառանգության» կուսակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը:

«Յուրաքանաչյուր քաղաքացու նկատմամբ պետք է իրականացվի արդարադատություն: Ես այստեղ եմ եկել այդ պահանջով: Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատարանը պետք է լինի վերին աստիճանի օբյեկտիվ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Ըստ նրա՝ մարդուն մեկուսացնելը պետք է կիրառվի խիստ որոշակի դեպքերում. «Այս դեպքում, եթե մսարդը չի փախել և պատրաստ է կրել իր պատիժը անհասկանալի և անթույլատրելի է նրան կալանավորելը»:

Անահիտ Բախշյանի խոսքով՝ նման ավտովթարների պատճառը նաև ճանապարհներն են և ՃՈ-ն պետք է պատասխանատվություն կրի, քանի որ գումար է գանձում վարորդներից ճանապարհների որակի համար. «Ճանապարհները որակյալ չեն, մութ են, ճանապարհային նշաններ չկան: Այս ամեն ինչը փորձանք է և այդ փորձանքը ծնող պատճառներն այնքան բազմազան են: Այս գործով բոլոր մեղավորները պետք է պատասխան տան: Երբ մարդը իսկապես վտանագավոր է հասարակության համար, նրան չեն կալանավորում, բայց այս դեպքում, երբ մարդը չի պատրաստվում փախչել՝ կալանավորում են»:

Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ եկել է ևս մեկ անգամ ցույց տալու, որ տեր է իր և իր ընկերների ստորագրությանը: «Ժառանգությունը» ներկայացրել էր անձնական երաշխավորություն ՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին:

«Շատերն են հույսը կորցրել, որ կարող է արդարադատություն իրականցվել, բայց ես գրեթե վստահ եմ, որ եթե դատարանն այսօրվա նիստում որոշումը կայացնի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը չփոխելու մասին, ապա մի բանում կարող եք չկասկածել երբեք. դատարանին այդ մասին ուղղակի հրահանգվել, է և նա այդ որոշումն է կայացրել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը, ապա հավելեց, որ եթե դատարանն իսկապես ուզում է գոնե այսօր ապացուցել իր անաչառությունը և հավատարմությունը արդարադատության սկզբունքներին, ապա իրենց գրած երաշխավորությունն առնվազն բավարար է, որ փոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը:

Անդրադառնալով այն հարցին, թե ով է հրահանգելու դատարանին, պատասխանեց. «Կհրահանգեն համապատասխան վայրերից, ովքեր հրահանգեցին դա անել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում, ովքեր իրենց պաշտպանության տակ վերցրին քննիչին և ովքեր մինչև այսօր ուզում են կոծկել այն փաստը, որ քննիչը չի խախատել էթիկայի նորմերը»:

 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել