Նաիրիի քննչական բաժնում քննվող թիվ 46106413 քրեական գործով 01.10.2013թ.-ին գրավով ազատ արձակեցին Էդգար Ղուկասյանին: Սույն գործով ես հանդիսանում եմ տուժողի ներկայացուցիչը, որի վնասը չի վերականգնվել մեղադրյալի կողմից: Սակայն, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Վ. Մկրտչյանը 700 000 ՀՀ դրամ գումարի դիմաց կալանավորումը փոխարինել է գրավով:
Ես գրավոր բողոքեցի դատախազություն, թէ ինչ հիմքով են մեղադրյալին ազատ արձակել, եթե նա բացարձակ չի հատուցել տուժողի կրած վնասները, ՀՀ Գլխավոր դատախազությունը և Կոտայքի մարզի դատախազությունը ինձ գրավոր հայտնեցին` որ կալանքից գրավով ազատելը թույլատրելի է, եթե հայտնի է մեղադրյալի անձը, նա ունի մշտական բնակության վայր և չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:
Հարց է ծագում, ինչու է նույն շրջանի դատախազությունը նույն հիմքերը չօգտագործեց Վարդան Պետրոսյանի կալանքի դեպքում…
Փաստաբան Լիանա Բալյանի հրապարակումը ARMENIAN LAWYERS ֆեյսբուքյան խմբում