Րոպեներ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում դատավոր Վաղինակ Մկրտչյանը մերժեց դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրան ազատ արձակելու մասին ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեի միջնորդությունը:
Նշենք, որ այսօր դատական նիստին չէին ներկայացել տուժողներն ու տուժողների իրավահաջորդները: Նրանց ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանին խնդրեց առանց նրանց շարունակել այս դատական նիստը, քանի որ այսօր լրանում է ավտովթարի հետևանքով մահացած երկու երիտասարդների մահվան 7-րդ ամիսը: