ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Գ.Կոստանյանին
Պատճենը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Տ. Սահակյանին,
ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Վ. Ռշտունուն,
ՀՀ Ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ պարոն Հ. Հակոբյանին
ԴԻՄՈՒՄ
(անձնական երաշխավորություն կիրառելու մասին )
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասնակից Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը երկու ամիս ժամկետով:
Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան: Տեղի է ունեցել ողբերգություն: Ցավակցում ենք զոհված երիտասարդների հարազատներին:
Վստա ենք, որ անձնական ողբերգություն է ապրում նաև Վարդան Պետրոսյանը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 145 և 147 հոդվածներով, հաշվի առնելով Վարդան Պետրոսյանի անձը, նրա անցած ճանապարհը, նրա առողջական վիճակը, նրան մեղսագրվող արարքի բնույթը և հասարական վտանգավորության աստիճանը՝ մենք անհրաժեշտ ենք գտնում հանդես գալ անձնական երաշխավորությամբ: Խնդրում ենք նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը փոխել այլ խափանման միջոցով`անձնական երաշխավորությամբ:
Մենք ՀՀ Ազգային ժողովի ներքոստորագրյալ պատգամավորներս երաշխավորում ենք Վարդան Պետրոսյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը: Պատրաստ ենք մուծել օրենքով նախատեսված անձնական երաշխավորության գումարը:
Հարգանքով՝
Արմեն Ռուստամյան
Աղվան Վարդանյան
Արծվիկ Մինասյան
Արմեն Բաբայան