Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Այդ խեղճ աղջնակը, ես նրան չեմ էլ մեղադրում». ԱԺ-ում հիշեցին Վարդան Պետրոսյանի գործով թարգմանչին

Շատ խորաթափանց պետք չէր լինել հասկանալու համար, որ Վարդան Պետրոսյանի գործով ՀՀ դատական դեպարտամենտի կողմից դատարան հրավիրված թարգմանչուհին բացարձակապես չէր տիրապետում ոչ միայն լեզվի մանրամասներին, այլ նաև մասնագիտական բառապաշարին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը` դիմելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին:

«Առաջին` արդյոք հնարավո՞ր չէր թարգմանիչների ծախսերի համար Դատական դեպարտամենտին տարեկան հատկացված 15 մլն դրամն օգտագործել դատական գործընթացի արդյունավետությունը երաշխավորող թարգմանիչների ներգրավմամբ: Երկրորդ` ի՞նչ սկզբունքով ենք դուք նրանց ընտրում: Այդ խեղճ աղջնակը, ես նրան չեմ էլ մեղադրում, նա հայտվել էր մի իրավիճակում, որ չգիտեր, թե ինքն ինչ պետք է անի»,- հարցրեց Խոսրով Հարությունյանը:

«Այո’, փաստը ցավալի է: Այդ կապակցությամբ դատավորի կողմից համապատասխան գրություն է ուղարկվել աշխատակազմ, ապա Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին: «Վի գրուպ»-ին նախազգուշական գրություն է ուղարկվել` հետայսու նման երևույթները բացառելու ուղղությամբ: Այո, մեզ համար ևս ընդունելի չէ, որ դատական համակարգի կողմից ուղարկված թարգմանիչը ոչ պատշաճ թարգմանություն իրականացնի:

Եղել է պարզապես տեխնիկական խնդիր: Թարգմանիչը տիրապետել է բացարձակ գրավոր տեքստ թարգմանելու հմտություններին և որոշակի խնդիրներ են եղել ընդամենը բանավոր խոսքի հետ: Այնպես չէ, որ թարգմանիչն ինչ-որ զրոյական գիտելիքներով է գնացել»,- պարզաբանեց Դատական դեպարտամենտի ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել