Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վարդան Պետրոսյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Այսօր դերասան Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական մաս: Այս մասին Իրավաբան.netին ասաց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում` BMW -ի վարորդ, դերասան Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել են: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորվել էր և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել