Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ավելի լավ է էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում». տուժողը`Վարդան Պետրոսյանի պաշտպանի մասին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում այսօր սկսվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատական նիստին չէին ներկայացել Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, վկաներ Հասմիկ Ասլանյանը, Օնիկ Հակոբյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նախապես դիմում էր ներկայացրել դատարան` համաձայն որի` ինքն այդ ժամին այլ դատական գործի է և չի կարող ներկայանալ, ապա պետք է մասնակցի պարտադիր վերապատրաստման դասընթացի: Նա խնդրել էր հաջորդ դատական նիստը նշանակելիս հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիայից 2 պաշտպաններ են գալիս` մասնակցելու դատական նիստին: Նրանք մարտի 25-ին են ժամանելու:

Մեղադրող դատախազին թվաց, թե պաշտպանական կողմը նպատակ ունի անհարկի ձգձգելու դատական նիստը, սակայն նշեց, որ օրենքի պահանջն է` նման դեպքերում պետք է հետաձգվի նիստը:

Տուժողների  և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանին հայտնեց, որ նախաքննության փուլում թվով հինգ փաստաբան են ներգրավվել` որպես Վարդան Պետրոսյանի պաշտպան, սակայն հիմա նրանցից 4-ի մասին որևէ տվյալներ չկան: Ըստ Ռուբեն Բալոյանի` դատական նիստերն անհարկի ձգձգելով խախտվում են տուժող կողմի իրավունքները, պատճառվում է բարոյական և ֆիզիկական ցավ` նկատի ունենալով նաև այն, որ տուժող Տաթևիկ Հակոբյանը դժվար է քայլում:

Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ` Վարդան Պետրոսյանը խոսքի իրավունք խնդրեց և փորձեց ցավակցական խոսք ուղղել տուժողներին: Դատավորը նրան ընդհատեց, իսկ տուժող Հայկ Հակոբյանը ի պատասխան նշեց. «Ավելի լավ է էդ ուռոդը չգա (նկատի ուներ Նիկոլայ Բաղդասարյանին-խմբ.), տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»:

Դատավորը հետաձգեց գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 28-ին:

Նունե Հովսեփյան

 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել