Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Արթո՛ւր, ես ունեմ քո բոլոր հարցերի պատասխանները. դու քո դրսի հարցերն ինձ ներսում մի տուր». Վարդան Պետրոսյանը՝ տուժողին

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող Տաթևիկ Հակոբյանը վթարից հետո ձեռք բերած հենաշարժողական ֆունկցիայի զգալի խանգարումը տևական բուժումից հետո կվերականգնվի: Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան փորձագետի նման եզրակացություն էր ներկայացվել: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը եզրակացությունը կցեց քրեական գործին:

Նիստի ժամանակ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ իր անձին սպառնալու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման մեջ նախաքննության մարմինն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակ տուժող Հայկ Հակոբյանի արտահայտությունները՝ «Չեմ ցանկանում լսել էդ անասունին», «Սատկացնելու եմ» և այլն վիրավորական չեն և սպառնալիք չեն պարունակում: Ըստ պաշտպանի, եթե քրեական գործ հարուցելը մերժվեր իրադրության փոփոխության պատճառով, հասկանալի կլիներ իր համար, բայց այս պարագայում՝ ոչ:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանին միջնորդեց լրացուցիչ հարցաքննել ամբաստանյալին, քանի որ Արթուր Հակոբյանը հարցեր ունի Վարդան Պետրոսյանին ուղղելու: Դատախազ Արթուր Սարգսյանը դեմ չէր միջնորդությանը: Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դեռևս նախորդ դատական նիստից հետո ինքը խորհրդակցել է իր պաշտպանյալի հետ և որոշել են այլևս դատարանում ցուցմունք չտալ, չպատասխանել դատավարության մյուս մասնակիցների հարցերին, ինչն ամբաստանյալի իրավունքն է և ցուցմունք չտալն ի վնաս իրեն չի կարող մեկնաբանվել:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն էլ միացավ պաշտպանի առարկությանը՝ նշելով, որ այս դատական նիստին Ռուբեն Բալոյանի կողմից տուժող Արթուր Հակոբյանին դատարան «բերելը», նշանակում է ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ, ինչն ինքը չի ցանկանում:

«Եթե ինձ ցմահ չտան, ես դուրս եմ գալու մի օր, կնայեմ քո աչքերին ու ես քեզ կպատասխանեմ: Արթո՛ւր, ես ունեմ քո բոլոր հարցերի պատասխանները: Դու քո դրսի հարցերն ինձ ներսում մի տուր, դուրս կգամ և դրանք ինձ դրսում կտաս»,- Արթուր Հակոբյանին դիմելով՝ ասաց Վարդան Պետրոսյանը:
Դատավորը բավարարեց միջնորդությունը, սակայն ամբաստանյալը հրաժարվեց լրացուցիչ ցուցմունք տալ:

Այսօր դատական նիստի էր ներկայացել գործով ավտոտեխնիկական փորձագետ Խորեն Զաքարյանը: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բազմաթիվ հարցեր ուներ փորձագետին:

Տուժող Արթուր Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին փորձագետի հարցաքննության ժամանակ՝ նշելով, որ Նիկոլայ Բաղդարյանը հարց տալուց ժպտում է: Նա դատարանին դիմեց, որ դատարանը դիմի պաշտպանին, և նա դադարի ժպտալ ու հարցերը նստած տեղից տա, ոչ թե կանգնած:
«Վարդան, դու ասա, թող չժպտա»,- տուժողը բարկացած դիմեց ամբաստանյալին՝ հավելելով. «Նիկոլայ, չեմ հայհոյելու»: Դատարանը դատական սանկցիա կիրառեց՝ ցանկանալով նրան հեռացնել նիստերի դահլիճից, սակայն Արթուր Հակոբյանը խնդրեց սանկցիա չկիրառել, քանի որ ցանկանում է ներկա գտնվել դատական նիստին: Կողմերը չառարկեցին: Նիկոլայ Բաղդասարյանը բացատրեց, որ դեմքի ժեստերի փոփոխությունը կապված է եղել Ռուբեն Բալոյանի հարցի հետ և ամենևին էլ չի նշանակում, որ ինքը տուժողների վրա է ծիծաղում:

Գրեթե երկու ժամ է ավտոտեխնիկական փորձագետին հարցեր է տալիս պաշտան Նիկոլայ Բաղդասարյանը: Պաշտպանական կողմը սկզբից ևեթ կասկածի տակ է դրել այս փորձագետի եզրակացությունը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել