Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Բացառվում է այն վարկածը, որ «Նիվան» գտնվել է ընթացքի մեջ».«Աքիլես» հկ-ի նախագահ

Մենք Google planet-ով նկարել ենք Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրը և մեր կարծիքով վթարը տեղի է ունեցել Աշտարակ – Երևան տանող ճանապարհների խաչմերուկում: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Բացառվում է այն վարկածը, որ «Նիվան» գտնվել է ընթացքի մեջ և ԲՄՎ-ն 150 կմ/ժ արագությամբ եկել ու հարվածել է «Նիվային»: Եթե դեպքն այդ վարկածով եղած լիներ, ապա վթարից հետո մեքենաների դասավությունն ամբողջությամբ այլ կլիներ»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` իրենց կարծիքով «Նիվա» մակնիշի մեքենան եղել է կանգնած կամ հետընթաց վիճակում:

ՀԿ-ի նախագահի խոսքով` ելակետային տվյալներն ունենալու դեպքում կարող են ներկայացնել վթարը 3D մոդելավորված տարբերակով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին տեղի էր ունեցել ՃՏՊ Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով և «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, այդ թվում` BMW -ի վարորդ, դերասան Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել են:

Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Վարդան Պետրոսյանը: Նա այս պահին կալանավորված է և առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել