Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չի կայանա հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Այն նախատեսված էր 14:00-ին: Ամբաստանյալի իրավունքների պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն Իրավաբան.net-ին փոխանցեց, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի մոտ արձանագրվել է ջերմության բարձրացում:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ համապատասխան գրությունն ուղղարկվել է դատարան: