Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես փախչող մարդ չեմ». Վարդան Պետրոսյանը հակադարձում է Արթուր Սարգսյանին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեն միջնորդեց փոփոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Դատախազ Արթուր Սարգսյանը նշեց, որ ինքը դեռևս կասկած ունի, որ կալանքը փոխելու դեպքում Վարդան Պետրոսյանը փախուստի կդիմի, ճնշում կգործադրի վկաների վրա: Ուստի միջնորդեց մերժել պաշտպանի միջնորդությունը:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ ինքը այդպես էլ չհասկացավ, թե Մարի Դոզեի ելույթն առարկություն էր, միջնորդություն էր, թե պաշտպանական ճառ: «Ես կասեի, որ բարոյական բնույթի հորդոր էր և դաստիարակչական բնույթ էր կրում»,- նշեց Ռուբեն Բալոյանը:

Տուժող կողմի պաշտպանները դատարանին խնդրեցին մերժել միջնորդությունը, քանի որ ազատության մեջ լինելով՝ Վարդան Պետրոսյանը կխոչընդոտի դատաքննությանը:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը նշեց, որ առաջին անգամ է լսում, թե իրականում ինչու են իրեն կալանքի տակ պահում: «Ես փախչող մարդ չեմ»,- դատախազին պատասխանեց Վարդան Պետրոսյանը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպանի ելույթը՝ առաջիկայում:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել