«Իրավական շաբաթ» #4
Իրավաբան.net-ն ամփոփում է անցնող շաբաթը. իրավական կարևոր իրադարձությունները մեր դիտանկյունից:
- Արտառոց միջադեպ Էջմիածնի դատարանում:
- Կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր ստանալու համար Մաշտոցի անձնագրային բաժանմունքում հերթերը շարունակվում են: Բաժանմունքի պետ Սամվել Աբրահամյանը պարզաբանում է:
- Ի՞նչ են նշանակում երկու հարցականները Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմության մեջ: Վթարի ժամանակ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել, թե` ոչ:
- Նորից Վերաքննիչ քաղաքացիական դատարանում է հայտնվել «Վարորդի գործն ընդդեմ գծատիրոջ »: Գծատերը դեմ է դատարանի վճռին:
- Դատարանում շարունակվել է մատուցողուհու դաժան սպանության գործի քննությունը: Սպանության մեջ մեղադրվող երիտասադր խոհարարը ցուցմունք է տվել:
- Տարիներ առաջ լիազորագրերով մեքենաներն ուրիշի տիրապետությանը հանձնած վարորդներն այսօր խնդրի առջև են կանգնել: ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար Ճանապարհային ոստիկանությունը տուգանքներ է ուղարկում մեքենայի փաստացի տիրոջ հասցեով: Ի՞նչ անել, պարզաբանում է ոստիկանությունը:
- Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նիստը սկսվել է նախատեսվածից չորս ժամ ուշացումով: Կրքերը դատարանում թեժ են եղել: