Ալեքսանդր Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին նիստն անցկացնել դռնփակ, դատարանը մերժեց միջնորդությունը
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, Նարինե Ավագյանի նախագահությամբ անցկացվեց Ալեքսանդր Սարգսյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ, նիստին ներկա էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը, պատասխանողներ Ալեքսանդր, Հայկ և Նարեկ Սարգսյանների ներկայացուցիչներ Վարազդատ Հարությունյանը, Վլադիմիր Գաբրիելյանը և Ալբերտ Բենգլյանը։ Դատավարության մյուս մասնակիցները ծանուցված էին, բայց չէին ներկայացել։ Գործի քննությունը շարունակվեց վերջիններիս բացակայությամբ։
Պատասխանողի պաշտպանները դեմ արտահայտվեցին տեսաձայնագրմանը և միջնորդեցին անցկացնռլ նիստը դռնփակ ռեժիմով։ դատավոր Նարինե Ավագյանը կողմնակի անձանց դուրս հրավիրեց դատական նիստերի դահլիճից, մինչև որ դատարանը որոշում կկայացներ նիստի անցկացման ձևի վերաբերյալ։ Նիստը ի վերջո անցկացվեց դռնբաց։
Նիստի ընթացքում պաշտպանական կողմը հարցեր ուղղեց դատախազին, ներկայացված հայցադիմումի հետ կապված։ Պաշտպանական կողմի հարցերի շրջանակը հիմնականում վերաբերում էր « Հանա Մեկ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում մասնակցությանը, ինչպես նաև Կանադատական ընկերությունում արված ներդրմանը։
Հարցերի մի մասը քննարկելուց հետո , պաշտպաններ Վլադիմիր Գաբրիելյանը և Հարությունյանը միջնորդեցին հետաձգել գործի քննությունը, հիմնավորելով, որ հարցերը խմբավորելու և աշխատանքը բաժանելու կարիք ունեն։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, նշեց որ պատասխանող կողմից, հաջորդ դատական նիստի ընթացքում ակնկալվում է ներկայացնել հաշվարկի եղանակի և սկզբունքների վերաբերյալ դիրքորոշումը և յուրաքանչյուր ծախսի մասով ներկայացնել կոնկրետ առարկություններ, դրանց առկայության դեպքում։
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին, ժամը 15։00-ին։
Մանրամասները դատական նիստի ձայնագրությունում։