2 տարվա ծառայությունը՝ հանրային ծառայության ստաժ․ նոր փոփոխություններ զորակոչվածների համար

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, համաձայն որի՝ զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհաշվարկվի հանրային ծառայության ստաժ։

Նշվում է, որ արդյունքում կբարձրանա զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, պարտադիր զինվորական ծառայությունը կընկալվի ոչ միայն որպես պարտականություն, այլև որպես սոցիալական երաշխիք և հետագա մասնագիտական կայացման հնարավորություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել