Աշխատանքային վեճերի նոր՝ արտադատական համակարգ կներդրվի․ Նախագիծը դրվել է հանրային քննարկման

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծով առաջարկվում է աշխատանքային հարաբերությունների կողմերի համար նախատեսել աշխատանքային իրավունքների պաշտպանության այլընտրանքային տարբերակ՝ աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնող աշխատանքային վեճերի հանձնաժողովի ձևաչափով։ Ներդրված նոր կարգավորումներն աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտան աշխատանքային վեճերի քննությունն իրականացնել առավել կարճ ժամկետներում, անվճար հիմունքներով, առավել պարզ ընթացակարգերով։
Մանրամասները՝ Իրավական շաբաթի հերթական թողարկման մեջ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամներ փաստաբան Մարատ Ատովմյանի և իրավաբան Աստղիկ Մատինյանի ներկայացմամբ։