Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքներ․Անհրաժեշտ պաշտպանություն, ծայրահեղ անհրաժեշտություն

Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները չպետք է շփոթել քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու հիմքերի հետ։ Վերջին դեպքում անձը իրոք կատարում է հանցագործություն, բայց որոշակի պայմանների առկայության դեպքում (վաղեմություն, զղջում, հաշտություն) ազատվում է պատասխանատվությունից։ Մինչդեռ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքների դեպքում անձը առհասարակ չի ենթարկվում պատասխանատվության։ Այդպիսի հանգամանքներն են՝ ծայրահեղ անհրաժեշտությունը, անհրաժեշտ պաշտպանությունը, հակաիրավական ոտնձգություն կատարած անձին վնաս պատճառելը, սպորտային ռիսկը, անմեղսունակությունը և այլն։ Անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է, որ անձը արարք է կատարել ինքն իրեն կամ այլոց պաշտպանելու համար հակաիրավական ոտնձգությունից։

Իրավաբան Հռիփսիմե Գասպարյանը խոսել է քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքների մասին։ Մանրամասները տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել