Կոչուբաևի մեղադրանքը ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի փաստաբանին կալանավորելու արհեստական հիմք ստեղծվի

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը տարածել է հայտարարություն՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործի վերաբերյալ․
Երեկ Ա․ Կոչուբաևը ձերբակալվել է և կալանավորվել «դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու» մեղադրանքով։ Մեղադրանքը պայմանավորված է ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ վերջինս կոշտ բառապաշարով քննադատում էր Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դեմ ներկայումս իրականացվող հետապնդումները։ Այս մասին Iravaban.net տեղեկանում է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնից
Ա․ Կոչուբաևի մեղադրանքը չի համապատասխանում իր ենթադրյալ արարքին։ Այն ընտրվել է օրենքի խախտմամբ, որպեսզի փաստաբանին կալանավորելու արհեստական հիմք ստեղծվի։ Համաձայն մարդու իրավունքների միջազգային չափանիշների՝ Ա․ Կոչուբաևը ենթարկվել է կամայական կալանավորման (arbitrary detention)։
Մանրամասներն ու հիմնավորումները հասանելի են հայտարարությունում`
Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմիններին, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել