Տարածված լուրերը, որոնց համաձայն Վեհափառ Հայրապետի դեմ նախաձեռնվել է քրեական հետապնդում, չեն համապատասխանում իրականությանը։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին տեղեկացնում են, որ ՆԳՆ ոստիկանությունից Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՔԿ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Ներկայումս քրեական հետապնդում նախաձեռնված չէ, – վկայակոչելով Քննչական կոմիտեին տեղեկացնում է Iravaban.net-ը։