ՓՊ-ի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի հետ կապված հարցերը

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես՝ ասված է.

«Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը, հայտնում ենք, որ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների իրավաչափության և համաչափության հարցը:

Միաժամանակ, Փաստաբանների պալատը նաև նախաձեռնել է փաստաբանի պաշտպանական թիմի հետ անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների հարցի քննարկում:»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել