Պայթյուն Գավառ քաղաքում․ տուժածը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենա։

Փրկարարները հետախուզել են տարածքը, հեռացրել վտանգ ներկայացնող առարկաներն ու սահմանազատել տարածք

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել