Աջարիայում Թուրքիայի 5 քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի հինգ քաղաքացի։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին։

Ձերբակալվածներից մեկը մեղադրվում է դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու, իսկ չորսը՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության մեջ։

Հաղորդվում է, որ համապատասխան դատավարական և քննչական գործողությունները շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել