ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իրեն աջակցելու համար․
«Շնորհակալություն, նախագահ Պուտին», – գրել է Թրամփը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը իր ելությում խոսել է մի շարք հակամարտությունների լուծման ուղղությամբ Ամերիկյան առաջնորդի ջանքերի, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո այդ կոմիտեի հեղինակության կորստի մասին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ռուսական ԶԼՄ-ներից։
«Եղել են դեպքեր, երբ Նոբելյան կոմիտեն մրցանակը շնորհել է այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել խաղաղության համար»,- ասել է ՌԴ նախագահը։
