Ադրբեջանը Թուրքիայի հետ 1 տարում անցկացրել է 25 զորավարժություն

Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված «Թյուրքական պետությունների կազմակերպության»12-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել առաջարկով։ Կազմակերպության անդամ երկրներին նա առջարկել է Ադրբեջանում անցկացնել համատեղ զորավարժություն։ Ադրբեջանի ղեկավարը նաև հիշեցրել է, որ վերջին մեկ տարում Թուրքիայի հետ անցկացրել են ավելի քան 25 զորավարժություն,  այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Էրմենիհաբեր»-ից։

«Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական և անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը՝ առաջարկում ենք 2026-ին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների միջև համատեղ զորավարժությունն անցկացնել Ադրբեջանում»,- նշել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել