ՀՀ-ում 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայացուցիչները ռուս-հայկական հարաբերություններն են քննարկել

Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է կլոր սեղան «Ժամանակակից ռուս-հայկական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ասպեկտների արդիական հարցերը» թեմայով, որը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՌԴ դեսպանությունից։

Մասնակիցները քննարկել են ռուս-հայկական համագործակցության ներկայիս վիճակը, ինչպես նաև տնտեսական և հումանիտար օրակարգը, դիտարկել են համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները։

Միջոցառմանը մասնակցել են Դեսպանության, 102-րդ ռուսական ռազմակայանի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել