Արդարադատության նախարարն «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել է շենքային նոր վերանորոգված պայմաններին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Արդարադատության նախարարությունից։
 Նախարարը ծանոթացել է դատապարտյալների պահման պայմաններին, նոր վերանորոգված մարզասենյակին, գրադարանին, հանգստի սենյակին, խցերին։ Նախարարը զրուցել է դատապարտյալների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները։ Նախարարն այցելել է նաև կարանտինային մասնաշենք, ինչպես նաև ծանոթացել կարճատև և երկարատև տեսակցության սենյակային պայմաններին, մանկական խաղասենյակին։ Մանրամասները նախարարության հրապարակած  լուսանկարներում։
Արդարադատության նախարարությունը հետամուտ է քրեակատարողական ոլորտի բարեփոխումների լիարժեք իրականացմանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել