Հայտարարագրման նոր պահանջ պաշտոնատար անձանց համար. նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով առաջարկվում է փոփոխել և լրացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի ձևերը՝ ներառելով նոր բաժին, որը վերաբերում է կրիպտոակտիվներին։

Մասնավորապես՝

  • Որոշման N 1 և N 2 հավելվածները լրացվում են նոր Բ 4․1-րդ բաժնով, որը ներառում է հետևյալ դրույթները․
  • կրիպտոակտիվներ, այդ թվում՝ արտերկրում գտնվող,
    հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին
  • պատկանող կրիպտոակտիվներ, կամ կրիպտոակտիվներ, որոնցից փաստացի օգուտ է ստանում կամ դրանք տնօրինում է հայտարարատուն։
  • Բացի այդ, «ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» և «ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ» ձևանմուշների համապատասխան բաժիններում առաջարկվում է «ԳՈՒՅՔԸ» բառից հետո ավելացնել «, այդ թվում նաև՝ արտերկրում գտնվող» ձևակերպումը։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2025 թվականի մայիսի 29-ին ընդունված և հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-174-Ն օրենքով սահմանվել է, որ պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրվող տվյալների ցանկում ներառվում են նաև կրիպտոակտիվները։Մասնավորապես՝ օրենքի 40-րդ հոդվածի նոր 5․1-րդ կետով հստակեցվել է, որ հայտարարագրում պետք է ներառվեն տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա կրիպտոակտիվների մասին տեղեկությունները՝ դրանց անվանումը, ձեռքբերման ամսաթիվը, եղանակը, արժեքը, արժույթը, ինչպես նաև գործարքի մյուս կողմի տվյալները կամ առևտրային հարթակի օպերատորի անունը։

Հաշվի առնելով այս փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ հայտարարագրերի ձևանմուշներում՝ ապահովելու համար հայտարարատուների կողմից օրենքով սահմանված տվյալների ամբողջական հայտարարագրումը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեումեկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ակնկալվող արդյունքը․

 Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական հիմք՝

  • պաշտոնատար անձանց կողմից կրիպտոակտիվների հայտարարագրման պարտավորությունըլիարժեքորեն ապահովելու,
  • հայտարարագրերի ձևերը համապատասխանեցնելու «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխություններին,
  • և բարձրացնելու հայտարարագրման համակարգի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և նպատակ է հետապնդում ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթների կիրարկումը, տեղեկացնում է Iravaban.net։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել