Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցի իր էջում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տարբերություն կա Երրորդ և Չորրորդ Հանրապետությունների միջև:
«Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ Չորրորդ Հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա:
Երրորդ Հանրապետությունում Սահմանադրության՝ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, իսկ Չորրորդ Հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի:
Երրորդ Հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է և ֆորմալ, Չորրորդ Հանրապետությունում պետք է լինի հստակ և անառարկելի:
Եվ, ի վերջո, Երրորդ Հանրապետությունը հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, Չորրորդ Հանրապետությունն այն մասին է, որ ՀՀ-ն մեր երազանքների հայրենիքն է, և հայրենիք փնտրելու կարիք չկա»,- նշել է վարչապետը: