Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է հինգ ընդդիմադիր գործիչների ձերբակալության մասին։ Նրանք մեղադրվում են պետական հեղաշրջման և իշխանության տապալման կոչեր տարածելու մեջ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է վրացական ԶԼՄ-ներից։
Նախարարության տեղեկացմամբ՝ ձերբակալվածներն են Պաատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պաատա Մանջգալաձեն և Լաշա Բերիձեն։
Ըստ ՆԳՆ հաղորդագրության, քննությունը շարունակվում է և գործող օրենսդրությամբ՝ մեղադրանք հաստատվելու դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև 9 տարվա ազատազրկում։